Մարտունու ուղղությամբ թշնամին կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Արդեն երրորդ օրը ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր մարտեր են եղել նաեւ այլ ուղղություններով։ Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը հայտնեց, որ Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ՝ չեն կարողացել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։

--00--ԱՀ