Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ․ խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ դիվերսիոն խմբերի չեզոքացումը շարունակվում է մինչ այս րոպեները։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս