Սփյուռքի հանձնակատարը հանդիպել է «GovTech»-ի շրջանակում եզրափակիչ անցած ստարտափների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

«GovTech» ծրագրի աքսելերացիոն փուլի շրջանակներում եզրափակիչ անցած ստարտափները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեխնոլոգիական լուծումները, վերջին թարմացումները և արձագանքներ ստացան մեր գրասենյակից, տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Մասնակցում էին Into.thetech, TeachSurfing, MyRoomy և HyeR ստարտափները, որոնք սեպտեմբերին հաջողությամբ անցել են «GovTech» բութքեմփը և սկսել աշխատել իրենց լուծումների զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց ստարտափերներին, այնուհետ մասնակիցներն առավել մանրամասն անդրադարձան իրենց նախագծերին և ծանոթացան մեր գրասենյակի առաջնահերթություններին:

Աքսելերացիոն փուլը կտևի 2 ամիս, որի ընթացքում մեր թիմը և մենթորները կաջակցեն ստարտափներին կատարելագործել իրենց բիզնեսը և բարելավել մրցակցային դիրքը մինչ վերջնական փիչը:

նկար

--00—ԼՄ