ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Շուշիի բանտում իրենց պատիժը կրող մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը տեղափոխվել են Հայաստան: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Տեղափոխման պատճառներից մեկը, ի թիվս անվտանգության հարցերի, վերջիններիս մոտ կորոնավիրուսի դրական թեստերի արդյունքներն են:
Ներկայումս, սակայն, դեռևս հայտնի չէ, թե ինչ բուժում է նրանց տրվում՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի առկա վիճակը:
--00--ԱԹ