Վայոց ձորի մարզում 9 ամսում արձանագրվել է կորոնավիրուսի 1788 դեպք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

կորոնավիրուս

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության 1788 դեպք: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:

Փաստացի բուժում է ստանում 789 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 968: Մարտի 16-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4471 նմուշառում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 31 է:

Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված՝ մարզպետարանը խնդրում է պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, ախտահանել հաճախակի հպման մակերեսները, պահպանել սոցիալական հեռավորություն:

  --00—ՄՀ