Ռուսաստանից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն: Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։ Այդ մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: 

Ըստ նախարարության՝ սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:

Այս պահին ժամանել է 54 վագոնից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1200 տոննա՝ 54 վագոն, մարդասիրական օգնություն կուղարկի Արցախի Հանրապետություն:

--00—ԼՄ