Արցախից մարդասիրական օգնությունը փոխանցվել է Լոս Անջելեսի վիրաբուժության կենտրոնին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հասարակական

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոնին է փոխանցել Արցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ։ Այս մասին տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից։

Վիրաբուժության կենտրոնի գլխավոր կառավարիչ Րաֆֆի Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին, կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացմանը: Միևնույն ժամանակ, Րաֆֆի Սարգսյանը վստահեցրել է, որ «Chevy Chase» կենտրոնը կշարունակի Արցախին և Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ թե՛ բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման և թե՛ անհրաժեշտ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով՝ նպատակ ունենալով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը։

--0--ԿԿ