Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Արցախի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

հասարակական

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրի բնակիչներին: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Մարդասիրական ակցիայի ընթացքում «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» շահույթ չհետապնդող կազմակերպության և «Բժիշկ Լիզա», «Շտապում եմ բարության» բարեգործական հիմնադրամների անունից ռուս խաղաղապահները Նորագյուղ ինքնավար բնակավայրի բնակիչներին փոխանցել են ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու համար գազով աշխատող սարքեր և կենցաղային այլ գույք», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ