Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

l-Vl0MkC32vR

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 միլիոն ֆրանկ է հատկացրել այն մարդասիրական կազմակերպություններին, որոնք Հայաստանում օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հենց բուն Ղարաբաղում ապրող անձանց։ Այդ մասին նշվում է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Շվեյցարիան ուժեղացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում (ի նկատի ունեն Լեռնային Ղարաբաղը - խմբ.) քաղաքացիական բնակչությանը՝ հատկացնելով մոտ 1,5 միլիոն ֆրանկ (մոտ 1,63 միլիոն ԱՄՆ դոլար - խմբ.): Այդ գումարը կբաշխվի տեղում գործող մարդասիրական կազմակերպությունների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՅՄ