Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից ծով Հայաստան կունենայինք․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որում սահմանազատման գործընթացի հետ կապված հղում էր տվել 2010-ին ընդունված օրենքը, որին կողմ են քվեարկել այդ ժամանակվա խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն։

«Երեկ երեկոյան պետական դավաճանը հիշել է 2010 թ. ընդունված մի օրենք, որով նկարագրված են ՀՀ գյուղերի վարչատարածքային սահմանները:

Էս խեղկատակը օրենքում գտել է «սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը» ձևակերպումը և երջանիկ հորթի պես թռչկոտելով այս մասը տեղադրում է որպես իր դավաճանության հիմնավորում:

Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար:

Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:

Ադրբեջանի հետ Հայաստանը միջազգային պայմանագիր չի ստորագրել, միջպետական հանձնաժողով չի ձևավորել, և առհասարակ, Հայաստանի և ադրբեջանի միջպետական սահաման ԵՐԲԵՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, քանի որ անկախ Հայաստանը և անկախ ադրբեջանը 1991թ.-ից գտնվում էին պատերազմի մեջ:

Հիմա Ադրբեջանը, նիկոլի օգնությամբ և «իմ քայլը» դաշինքի լուռ աջակցությամբ, գծում են ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐ ձեռնտու սահման, ինչը կրկին պետական դավաճանություն է»,-գրել է Ղազինյանը:

--00—ԼՄ