Արցախ է վերադարձել ավելի քան 44 հազար մարդ․ 902 բնակչի օգնություն են ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Հայաստանից Արցախ է վերադարձել ավելի քան 44 հազար արցախցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Ռուսական խաղաղարար ուժերի զորակազմը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այսօրվա դրությամբ՝ ռուսական խաղաղապահ առաքելությունն ապահովել է ավելի քան 44 հազար փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հաղորդագրությունում:

Կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Այն իր աշխատանքի սկզբից ընդունել է 540 դիմում, որոնք փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Ռուսական առաքելության բժշկական բրիգադը բժշկական օգնություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի 902 բնակչի, որոնցից 115-ը երեխաներ են։

--00--ԱՀ