Դատական համակարգը կոռուպցիոներներին GPS-ո՞վ ենք հանձնել. Դանիել Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Thumbnail

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դատական համակարգը կոռուպցիոներներին GPS-ո՞վ ենք հանձնել, թե դատավորները ինքնակամ են հանձնվել կոռուպցիայի ճիրաններին։

Դատարաններին պետք է ետ բերել սահմանադրականության ու օրինականության դաշտ։ Իսկ այն դատավորները, որոնք կդիմադրեն օրինականության վերականգնմանը, պետք է դուրս շպրտվեն համակարգից։

Դատավորների կոռուպցիոն այս ապստամբությունը հնարավոր դարձավ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չհետևեց քաղհասարակության հորդորներին ու դատավորների վեթինգ չիրականացրեց։

Այո, կան բարեխիղճ դատավորներ, բայց իրենք, ցավոք, շատ քիչ են»։

--00--ԱԹ