ՌԴ-ն ու Թուրքիան միակարծիք են` ԼՂ օտարերկրյա զինյալներ չպետք է ներթափանցեն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

 Լավրով

Ռուսաստանն ու Թուրքիան միակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար: Այս մասին այսօր թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի ձգտումը` նպաստել ԼՂ-ում հրադադարի հարցով եռակողմ հայտարարության դրույթների իրականացմանը»,- ասել է Լավրովը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ամենասեղմ ժամկետներում կստեղծվի ԼՂ-ում իրավիճակի Վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Վերջինս նաև անդրադարձավ ԼՂ-ում կայուն խաղաղության հաստատման երաշխիքներին: Նրա խոսքով՝ պետք է ավելացնել և ամրացնել վստահությունը, այդ դեպքում հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության:

--00--ԱԹ