ՌԴ-ն և Թուրքիան Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն կստեղծեն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

ՌԴ Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին: 

Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ կարող է Սիրիայում հասնել «արդար խաղաղության, ինչպես Ղարաբաղում»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ստեղծվելիք կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանում:

--00--ԱԹ