ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի Ստեփանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հունվարի 13-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները կասկածյալի տան բակից հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ` առանձնապես խոշոր չափի՝ 60 գրամից ավելի չորացված, կիսամանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածով:
Ըստ տանտիրոջ` բուսական զանգվածը թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
--00-ԱԹ