Հաջորդ թիրախը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնն է. Փաշինյանը որոշում ունի․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

ԱԳՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի դեսպանների քաղաքական նշանակումները չեն սահմանափակվելու Լիլիթ Մակունցով (ԱՄՆ) և Վլադիմիր Կարապետյանով (Ուկրաինա):

Ճիշտ է, հատկապես Մակունցի հետ կապված կտրուկ դեմ են արտահայտվել թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ԱՄՆ լոբբիստական հիմնական կառույցները, և դեռևս պարզ չէ, թե ինչ վերջնարդյունք կունենա այս հարցը, սակայն Փաշինյանը մտադիր է շարունակել «գրպանային» քաղաքական նշանակումները:

Մասնավորաբար, նա հաջորդ նման նշանակումը կանի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում: Մեր աղբյուրները դեռևս չեն որոշակիացնում, թե ով է նշանակվելու Մոսկվայում, սակայն պնդում են, որ Փաշինյանը հստակ որոշում ունի ՌԴ-ում փոխել դեսպանին և նշանակել բացառապես քաղաքական անձ: Թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ