Եթե ես լինեի իշխանության ղեկին, պատերազմ չէր լինի. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News

քոչարյան

Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ հակառակորդը համոզված է, որ հաղթելու է: Այս մասին Sputnik.Armenia-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմին՝ Քոչարյանն ընդգծել է. Ադրբեջանն ակնհայտորեն բավական երկար ժամանակ նախագծում էր և տեղեկատվական հարձակումը, և ռազմական գործողությունների մեկնարկը, մինչդեռ դեպքերի նման զարգացումը կարելի էր և կանխել:

«Եթե ես լինեի իշխանության ղեկին, պարզապես համոզված եմ, որ պատերազմ չէր լինի, իսկ եթե լիներ էլ, ապա կլիներ համընդհանուր մոբիլիզացիա և ռեսուրսների կենտրոնացում մինչև այն աստիճան, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,- ասել է նա՞.

--00--ԱԹ