Հրդեհ Քարինջ գյուղում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News

Օձուն

Փետրվարի 11-ին, ժամը 16։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 40 հա տարածքում։

Ժամը 20։01-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար, անտառտնտեսության 7 աշխատակից։

--00--ԱԹ