Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» մասին վկայում են նրա ոչ կոմպետենտությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած «Իսկանդեր» հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին։ Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական իմաստությունը բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդերների» օգտագործման և դրանց «հին» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են տիրապետում պատերազմի և խաղաղության հարցերին, գիտեն, որ սա 21 դարի զենք է, ամենալավ ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է: «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագիրը Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ժամանակ», - ասել է Սաբլինը:

Հիշեցնենք, որ  Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, և ասել, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանները»: 
«Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը:

--0--ԿԿ