Պարզվում է՝ մեր զենքը վա՞տն է․ դե թող գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս․Սոլովյով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

․

Պարզվում է՝ մեր զենքը վա՞տն է։ Ցավոք, չի կարելի հայհոյել եթերում։ Այս մարդը, ով անձամբ է մեղավոր հայ ժողովրդի վերջին 100 տարվա մեջ ամենասարսափելի ողբերգության մեջ, այժմ ասում է, որ բոլորը մեղավոր են բացի իրենից: Այս մասին «Սոլովյով LIVE» հաղորդաշարի եթերում հայտարարել է Վլադիմիր Սոլովյովը:

«Ես լսում էի քաղաքացի Փաշինյանին և ... դե, հայհոյել չի կարելի չէ եթերում։ Պարզվում է՝ զենքը վատն է եղել, դե թող գներ երկու տարում այն զենքը, որն իրեն դուր էր գալիս»,- նշել է նա:

--00--ԱՀ