Վազգեն Մանուկյանի կոչով հանրահավաքի մասնակիցները փակում են ԱԺ մուտքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Ազգային ժողովը կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու ժողովրդի ու պետության համար հարիր որոշում: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա կոչով հանրահավաքի մասնակիցները սկսեցին փակել ԱԺ շենքի մուտքերը:

«Այս 2,5 տարվա մեջ ի՞նչ որոշում է ընդունել՝ ի օգուտ պետության. ոչ մի: Ձրիակերների միություն է, որը միայն վնաս է բերում մեր պետությանը: Ես բոլորի մասին չեմ խոսում: Իրենցից պահանջվում է մի բան. հավաքվել և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այստեղ պիտի չկարողանան մտնել: Այս մուտքը փակ է, գնացեք, փակեք այլ մուտքերը: Տղերք, առաջ»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց՝ վրաններ կխփենք, կփակեն մուտքերը, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել շենք:

--00--ԱԹ