ԶՈւ-ն միանում է ԳՇ պետի ուղերձին, հաստատում երկրում առկա վիճակի վերաբերյալ գնահատականները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

Զինված ուժեր

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարությամբ է հանդես եկել։

«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձիք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,-ասված է հայտարարությունում։

 --00—ՄՀ