«Իմ քայլի» պատգամավորը՝ Տեր-Պետրոսյանին․ «Ժողովուրդը պետք է ասի՝ ով պետք է վարչապետ լինի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն անտրամաբանական է համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականը՝ թե գործող իշխանությունները խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու դեպքում վարչական ռեսուրս կկիրառեն:

24News-ի հետ զրույցում Ենգիբարյանը նշել է՝ ինչպե՞ս կարելի է մի ուժի մեղադրել վարչական ռեսուրս կիրառելու համար, երբ 2018-ին ընտրությունը միակն է եղել, որի սահմանադրականությունը չի վիճարկվել:
«Երբ տարբեր քաղաքական ուժեր մեղադրում են ու ասում, որ վարչական ռեսուրս ենք կիրառելու, ապա ապացուցում են մի բան՝ ընտրությունների գնալու պատրաստ չեն»,- հավելել է նա:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի մյուս դիտարկմանը, թե անկուսակցական փոխվարչապետի կառավարման պայմաններում, օրինակ, կարելի է  ընտրություններ անցկացնել, իմքայլականն ընդգծել է. «Ժողովուրդը պետք է ասի՝ ով պետք է վարչապետ լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ