«Ուրարտուի» 2 ֆուտբոլիստ հրավիրվել են ազգային հավաքականներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Ուրարտու ՖԱ

Երևանի «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն հրավիրվել է ֆուտբոլի Հայիթիի ազգային հավաքականը, որն այս ամիս կսկսի պայքարն աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մարտի 26-ին Հայիթիի թիմը կմրցի Բելիզի հավաքականի հետ: Այս մասին hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավեր է ստացել Ռուանդային ազգային հավաքականից, որը պատրաստվում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլին:

--00—ՄՀ