5-րդ զորամիավորման զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

․

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ։

--00--ԱՀ