ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Օնիկ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,-ասել է փաստաբանը:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով այսօրվանից համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Մինչդեռ Օնիկ Գասպարյանի գործով դատավորն օրերս բավարարել է նրա հայցն ապահովելու միջնորդությունը՝ կիրառելով հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը և արգելել է Գլխավոր շտաբի նոր պետի նշանակումը։ Ըստ այդ որոշման՝ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի զբաղեցնել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, մինչև որ հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվի:
--00—ԼՄ