Անհամբեր սպասում եմ դատախազության արձագանքին՝ համապատասխան որոշման տեսքով 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Բենիկ

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էի՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչը մերժել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող «Գագիկ Սողոմոնյանի» վերաբերյալ գործով իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի նկատմամբ  Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ու դատավոր Վահագն Մելիքյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ քրեական գործի հարուցումը:

Հատկանշական է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում դատարանի նախագահ Ա.Մկրտչյանն ու դատավոր Վ.Մելիքյանն ըստ էության ընդունել են, որ Վ.Մելիքյանի՝ իմ պաշտպանյալի վերաբերյալ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում ունեցել են հեռախոսային խոսակցություն:

Հիշյալ անձինք բացառել են միայն հեռախոսային խոսակցության բուն բովանդակությունը՝ այդ կապակցությամբ առաջ բերելով «հերթապահության հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը կարգավորելու» նպատակով հեռախոսային խոսակցությունների թեզը: 

Պետք է փաստել, որ Վ.Մելիքյանը հեռախոսակապի մեջ է գտնվել ոչ թե հասարական անձի, այլ իր աշխատանքի վայր հանդիսացող դատարանի նախագահի հետ, որպիսի հանգամանքն ինքնին խոսում է իմ կողմից առաջ քաշված այն վարկածի օգտին, որ Ա.Մկրտչյանն ուղղակի ազդեցություն է ունեցել իմ պաշտպանյալի նկատմամբ Վ.Մելիքյանի կողմից կայացված որոշման վրա, որպիսի վարկածն իր հերթին հաստատվում է գործով որևէ շահագրգռվածություն չունեցող ականատես անձի՝ Վահագն Վարագյանի կողմից տրված տեղեկատվությամբ:  

Վերը նշվածը, սակայն, վրիպել է ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչի տեսադաշտից, և վերջինիս մոտ նույնիսկ չի առաջացել մի կարևոր հարց՝ ի՞նչ «կազմակերպչական բնույթի հարցերի» մասին կարող էին զրուցել դատարանի նախագահը և դատավորը վերջինիս խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում այն պայմաններում, երբ խորհրդակցական սենյակում դատավորը գտնվում է միմիայն մեկ նպատակով՝ համապատասխան դատական ակտ կայացնելու համար:  

Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ քննիչի հիշյալ որոշումը բողոքարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին: 

Անհամբեր սպասում եմ դատախազության արձագանքին՝ համապատասխան որոշման տեսքով: 

Եվ վերջում իմ սիրած աֆորիզմը.

աֆորիզմ

--00--ԱԹ