Կառավարությունը չի վճարել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի վարձավճարների 50 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Սարգիս

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հունվարի համար կառավարությունը չի կատարել իր հանձնառությունը և չի վճարել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի վարձավճարների 50 տոկոսը: 

Սահմանամերձ համայնքներում բնակիչների օգտագործած գազի վարձավճարների կեսը օրենքով պետությունն է վճարում սահմանված չափաքանակով։ Հունվար ամսվա համար պետությունն իր հանձնառությունը չի կատարել, և բնակիչն է վճարել (տվյալ ամսվա ամբողջ չափով)։ Այդ խնդրով դիմել եմ կառավարության ղեկավարին՝ առաջարկելով հունվար ամսվա` պետության չկատարած վճարումները իրականացնել հաջորդ ամիսներին` այդպիսով թեթևացնելով սահմանամերձ բնակիչների՝ առանց այն էլ ծանրացած հոգսերի մի փոքր մասը»:

--00--ԱԹ