ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ: Մինչև ապրիլի վերջը խաղաղապահների համար կգործարկվի շարժական հոսպիտալ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը․ տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բուլգակովը Ստեփանակերտում մասնակցել է 250 խաղաղապահի համար նախատեսված հերթական բլոկմոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը:
«Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք այդպիսի 25 ավանի վերազինումը։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահների համար կստեղծվեն հարմար պայմաններ։ Մինչև ապրիլի վերջը մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը»,- ասել է բանակի գեներալը։
--00—ՄՀ