Նման նախագիծ չի մշակվել․ դատախազությունը հերքում է Խուզարկուների միություն ստեղծելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

նկար

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ օրաթերթի հրապարակման մասով։

««Ժողովուրդ» թերթը, առանց հավուր պատշաճի ճշտումներ կատարելու, այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե դատախազությունն ինչ֊որ օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել մասնավոր խուզարկուական գործունեության թույլատրման մասին, ինչով, իբր, ստեղծվում է մարդկանց մասնավոր կյանքում «քիթը մտցնողների» միություն։

Տեղեկատվությունը իրականության հետ որևէ կապ չունի։ Դատախազությունը նման օրենքի նախագիծ չի մշակել։

Թերթն իր երևակայությունը զարգացրել է՝ հավանաբար ընդամենը որպես օրենքի նախագծի հեղինակ՝ կարդալով Արթուր Դավթյան անունը՝ (իրականում խոսքը պատգամավորի մասին է) այդպիով ակամա մատնելով ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ ունեցած ընգծված մտասևեռումն ու ցանկացած առիթով նրան թիրախավորելու մոլուցքը։

Քանի որ այս առումով արդեն անիմաստ է «Ժողովուրդ» ֊ին որևէ բան ասել, ուղղակի կոչ ենք անում նման ապատեղեկատվությունը «copy-past» ռեժիմով տիրաժավորելուն սովորած մեր լրատվամիջոցներին վերահրապարակումից առաջ գոնե ստուգել դրա իսկությունը։

«Ժողովրդի» հրապարակումը՝ այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս