Արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաների վաճառքի լուրերը ստուգվում են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News 

դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համացանցում հայտնված նյութերն այն մասին, որ առուվաճառքի հայտարարությունների առանձին կայքերով, (մասնավորապես, list.am-ով) վաճառքի են հանվել արցախյան պատերազմի ընթացքում որպես արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաները, հանդերձանքի մասերը և այլն, վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ՀՀ զինվորական դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկայացվող տեղեկություններն ստուգելու հանձնարարությամբ»:

--00--ԱԹ