Լոռու մարզում 51–ամյա վարորդը «IZH»–ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար

Ապրիլի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:15-ի սահմանում Լոռու մարզի բնաիչ, 51-ամյա Սրապ Ռաֆայելյանը իր վարած  «IZH» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Ռաֆայելյանն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռիմա Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

նկար

--00—ԼՄ