Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլի» պատգամավորներին կանչել է կառավարություն. Mediaport

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտից հատ-հատ իր մոտ է կանչում «Իմ քայլի» պատգամավորներին՝ նրանից հավաստիացումներ ստանալու, որ մայիսի 3-ին ԱԺ-ում վարչապետի այլ թեկնածուի առաջադրման պարագայում, նրանք իր օգտին են քվեարկելու: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ հղում անելով ԱԺ իր աղբյուրներին: 

Փաստացի, պատերազմում խայտառակ պարտության ու կորուստների հետևանքները մեղմելու և գերիների խնդիրները լուծելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը  զբաղված է բացառապես սեփական վերարտադրության և ամեն գնով իշխանությունը պահելու խնդիրներով:

--00--ԱԹ