Հակառակորդն այնպիսի դիրքի վրա է, որ կարող է վերահսկել Սիսիանն ու Գորիսը. Սրբուհի Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ով ծնունդով Սիսիանից է, անդրադառնալով Սև լճի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանն ու ՀՀ պետական սահմանի նկատմամբ ոտնձգության միջոցով 3.5 կիլոմետր առաջ գալու միջադեպին, ասել է, որ Ադրբեջանն ինչ-որ բանի է պատրաստվում, ինքնանպատակ չէ, որ նպաստավոր դիրքերն «իրենով է ուզում անել»:

24News-ի հետ զրույցում նա նշել է, որ հակառակորդն այնպիսի դիրքի վրա է, որ կարող է վերահսկել Սիսիանն ու Գորիսը:

«Ադրբեջանը, դիրքը վերցնելով, միաժամանակ մի քանի խնդիր է փորձում լուծել, ո՞ւր է ՊՆ, ո՞ւր է իշխանությունը։ Ալիևի ատամն արդեն կտրել է, անընդհատ փորձում է հոխորտալ, բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք»,-ասել է սյունեցի պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ