Երբ սահմանն այդքան մոտ է, պարզ է, որ Փաշինյանը նման ընդունելության էր արժանանալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն, անդրադառնալով այսօր՝ ապրիլի 21-ին, Սյունիքում տեղի ունեցած միջադեպերին, երբ սյունեցիները վարչապետ Նիկոլ Փաշինյանին վանկարկումներով ու հայհոյանքներով են դիմավորել, ասաց. «Երբ սահմանն այդքան մոտ է, պարզ է, որ Փաշինյանը նման ընդունելության էր արժանանալու»:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ սյունեցիները մշտապես են պայքարի մեջ, այդ ոգին երևի գենետիկ է փոխանցվում: «Ալիևի ատամն արդեն կտրել է, չպետք է թույլ տանք, որ հաջորդ թիրախը Զանգեզուրը դառնա: Փաշինյանի սխալներից մեկն այն է, որ նա Տաթևով է Կապան գնացել: Ալիևն անտեղից խոսում է, հոխորտում է Զանգեզուրի մասին, իսկ Երևանում տաք, ապահով նստած՝ խոսում են բարիդրացիական հարաբերությունների մասին»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ