Եթե սահմանդ խախտողի վրա զենք չես կիրառում, դա ուրիշ մեկը դժվար անի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը համոզված է, որ սխալ էր «Արցախի հարց» և «Սյունիքի սահմաններ» ձևակերպումներն առանձնացնելը, պետք է հարցերը դիտարկել որպես մեկ ամբողջություն։ Նրա խոսքով՝ հայրենիքն են փորձում մաս-մաս վերցնել, իսկ հանրությունը թքած ունի դրա վրա։

«Իսկ նրանք, ովքեր հասկանում են՝ իրականում ինչ է կատարվում, խելագարվում են»,-24News-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

Առաջնագիծը չկահավորելու որևէ արդարացում Գորգիսյանը տրամաբանական չի համարում։ «Իսկ եթե սահմանդ խախտողի վրա զենք չես կիրառում, ապա դա ուրիշ մեկը դժվար անի»,-նշել է Գորգիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս