Խաչատուրովի՝ պատերազմի առաջին ժամերին բիլիարդ խաղալու լուրը մտացածին է. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով, ինչքան էլ Ապրիլյան պատերազի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավված ԱԺ մեծամասնության իր գործընկերները վերջին պահին փորձեն ընդդիմության հետ հաշվի չնստել, իրենք դա թույլ չեն տալու։ 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ «Իմ քայլ»-ում գուցե սրտնեղած են, որ ընդդիմությունն ընդդիմանում է, բայց անկախ ամեն ինչից՝ պետք է կառուցողական աշխատանքային դաշտում մնալ։

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմից հետո հրապարակ նետված մի շարք խոսակցություններին, այդ թվում՝ պատերազմի առաջին ժամերին այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի բիլիարդ խաղալուն, ապա Գորգիսյանը նշեց. «Բանակի մասին սխալ պատկերացում ստեղծող խոսակցությունները պետք է դատապարտելի լինեն, իսկ Խաչատուրովի՝ բիլիարդ խաղալու լուրը մտացածին է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ