Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանի զարգացմանը և ցուցաբերել հումանիտար օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ճապոնիա

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Դեսպանին ներկայացվեց գրասենյակի ռազմավարական ուղղությունները և ծրագրերը, իրավիճակը սփյուռքի համայնքներում, Հայաստան-սփյուռք ներգրավվածությունը, հայրենադարձության ուղղությամբ աշխատանքները և այլն:

Դեսպանը վերահաստատեց Ճապոնիայի պատրաստակամությունը աջակցել Հայաստանի զարգացմանը և ցուցաբերել հումանիտար օգնություն: Նա նաև նշեց, որ ճապոնական ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև ճապոնացի ժողովրդին Հայաստանը՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկիր ներկայացնելու մեծ ներուժ է առկա:

--00--ԱԹ