Արցախում TellCell հավելվածի միջոցով քաղաքացուց 120 հազար և 290 հազար դրամ է հափշտակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

դրամ

Հունիսի 29-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն է մուտքագրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Ա.-ի (ծնված 1958 թ.) դիմումը, որ ս. թ. հունիսի 28-ին անհայտ անձից իր բջջային հեռախոսահամարին զանգ է ստացել, ով ներկայանալով որպես իրեն ծանոթ «Արմեն Հայրապետյան», խնդրել է պարտքով 120.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև, նույն օրը, տարբեր ժամերի զանգել և խնդրել է ընդհանուր 290.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գնտվող իր որդուն՝ իր կողմից ուղարկված տաքսու վարորդների միջոցով:

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է անհայտ անձի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը:

***
Հունիսի 29-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն է մուտքագրվել Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 2000 թ.) դիմումը, որ ս. թ. հունիսի 25-ին «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով՝ «Առնեմ Ծախեմ» ֆեյսբուքյան խմբում, «Հասմիկ Զաքարյան» անվամբ օգտատիրոջ հետ ձեռք է բերել որոշակի ապրանքներ գնելու պայմանավորվածություն, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել հայտարարության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, պահանջել է տերմինալով՝ TellCell հավելվածի միջոցով, իր կողմից մատնանշված էլեկտրոնային դրամապանակին փոխանցել ապրանքներին համարժեք գումար:

Նշված եղանակով գումարը փոխանցելուց հետո այն հափշտակվել է անհայտ անձի կողմից:
Վնասի չափը պարզվում է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը:

🔴 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմեք ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Հեռ. 1 – 02

--00—ԼՄ