Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Ռաֆայելյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

 Մայիս Ռաֆայելյան

Այսօր մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մ. Ռաֆայելյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Մայիս Ռաֆայելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 17:00-ից Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)»,- հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

--00—ՄՀ