1-ին զորամիավորման 44-օրյա պատերազմի մասնակիցները հանդիսավոր զորացրվել են․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

ՊՆ

Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:

ՊՆ

Միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, զորամիավորման հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։ 

ՊՆ

--00—ՄՀ