Դոլարի, եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները նախօրեի համեմատ աճել են․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հուլիսի 9-ին կազմել է 495.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.39 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 587.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.66 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.67 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 416.1 դրամ, ոսկի՝ 28,813.61 դրամ, պլատին՝ 17,087.01 դրամ:

--00—ԼՄ