Վանում անօրինական փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել ու բռնկվել է. կա 12 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Աշխարհ

Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, շտապօգնության և ժանդարմերիայի ջոկատները։

Շրջված ավտոբուսը բռնկվել է։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 12 մարդ մահացել է։ Վիրավորներին տեղափոխել են Վանի, Էրջիշի ու Մուրադիեի հիվանդանոցներ։

--00--ԿԿ