Փրկարարները Վաղարշյան փողոցի էլեկտրոնիկայի խանութ-սրահից հեռացրել են 10 տոննա ջուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Հուլիսի 14-ին՝ ժամը 20։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը:
Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։

 ***
Հուլիսի 14-ին՝ ժամը 20։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։

--00—ԼՄ