Հենց այս տեղեկությունը պարզաբանվի, սպառիչ արձագանք կտանք․ փաստաբանը՝ ՀՔԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

․

Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«ՀՔԾ մամուլի քարտուղարը այս հայտարարությունը տարածելիս հանդես է գալիս, որպես քրեական գործ հարուցելու զեկուցագիր կազմող քրեադատավարական սուբյեկտ, թե զուտ հանրությանը տեղեկատվություն փոխանցող: Հենց այս տեղեկությունը պարզաբանվի սպառիչ արձագանք կտանք:

Միաժամանակ հրապարակում եմ քննչական խմբի այն որոշումը որն ինձ եւ դատարանին է տրամադրվել ու հորդորում եմ ունենալ կամք սխալները ընդունելու մասով եւ հորդորում եմ նաեւ մամուլի քարտուղարին հետայսու իմ հայտարարություններին արձագանքելիս չօգտագործել «մանիպուլյատիվ» «էժանագին» բառերը, հակառակ դեպքում հաջորդ անգամ կստանա շատ կոշտ պատասխան»։

--00--ԱՀ