Վերաբացվեց Հադրութի մանկապարտեզը՝ Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հադրութ մանկապարտեզ

Հադրութի մանկապարտեզը վերաբացվեց՝ Ստեփանակերտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: 

«Հադրութի մանկապարտեզի վերաբացումը նպաստում է հադրութեցիների հավաքականությունը ամրապնդելու, Հադրութի բարբառն ու ոգին պահպանելուն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառի օրհնությամբ և հովանավորությամբ, ՀԲԸՄ-ի և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի անմիջական հովանավորությամբ, Արցախի կառավարության աջակցությամբ վերաբացվեց Հադրութի Դիզակ մանկապրտեզը, որտեղ հաճախում են հադրութեցի երեխաները, որտեղ դասավանդում և աշխատում են Հադրութում գործող մանկապարտեզի աշխատակազմը:

Հ.գ. վերջին ամսիներին մենք վերաբացել ենք Հադրութի Արվեստի Դպրոցը, Հադրութի միջնակարգ դպրոցը, աշխատանքները շարունակում է Տողի արվեստի դպրոցը, Հադրութի Մպս կենտրոնը: Չնայած սփյուռքից տրամադրված բարեգործական միջոցներով կարողացել ենք ապահովել Հադրութի արվեստի դպրոցի, Տողի արվեստի դպրոցի, Հադրութի Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի և Հադրութի Մպս կենտրոնի անհրաժեշտ գույքի մի մասը, այնուամենայնիվ շարունակում է օրհասական մնալ այս բոլոր կառույցների շենքային և գույքային պայմանների հարցը»,- գրել է նա:

մանկապարտեզ

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս