Մալաթիա-Սեբաստիայի խանութներից մեկում հայտնաբերվել են հաճախորդի՝ դիմակ չկրելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շաբաթագլխի շրջայցերը սկսել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներից: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:

Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտում՝ միայն հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր, արձանագրվել է միայն խանութներից մեկում: Տնտեսավարող նախազգուշացվել է:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

--00--ԱԹ