Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

--00--ԱՀ