ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է բնապահապանական վերահսկողության մասին օրենսդրությամբ վերապահված ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ֆիզիկական և մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով տեսուչների հետ անցկացնել հատուկ պատրաստության ուսուցում։
Հատուկ միջոցների, ֆիզիկական հարկադրանքի (ուժի) կիրառման, զենքի օգտագործման և այլ ուղղություններով ձեռք բերված փորձառությունները տեսուչները կարող են կիրառել բնապահպանական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ՝ հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով։
Դասընթացները կանցկացվեն Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ-ում հմուտ մասնագետների ու մարզիչների կողմից։

--00—ՄՀ