Խնդիրը Փաշինյանը չէ, այլ այն հասարակությունը, որը երկու անգամ քվեարկել է նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են Ղարաբաղյան վերջին պատերազմը, հասարակության առջև ծառացած կրթական և մշակութային հիմնախնդիրները։

Աբրահամյանի համոզմամբ, 1988-ի շարժման ժամանակ հասարակությունը շատ ավելի կրթված էր և առաջադիմական, մարդիկ պայքարում էին հանուն Արցախի հայկական մնալու, իսկ 2018-ին հեղափոխություն իրականացրած սերունդը շատ ավելի քիչ էր կրթված և չուներ որևէ «իզմ», նրանք պայքարում էին Սերժ Սարգսյանի դեմ, բայց առանց հանուն ինչ-որ արժեքի։

Այս առումով Աբրահամյանն առաջին հերթին բուն խնդիրը տեսնում է հենց հասարակության և նրա կրթվածության մեջ։ Նրա կարծիքով, խնդիրը մեծ հաշվով ոչ թե Փաշինյանն է, այլ նրան երկու անգամ ընտրող հասարակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։